Սպիտակ մարդու բեռը (ֆիլմ)
Սպիտակ մարդու բեռը անգլ.՝ White Man's Burden | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա[1] և քրեական ֆիլմ |
Թվական | 1995 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դեսմոնդ Նականո[1] |
Պրոդյուսեր | Լոուրենս Բենդեր |
Սցենարի հեղինակ | Դեսմոնդ Նականո |
Դերակատարներ | Ջոն Տրավոլտա, Հարրի Բելաֆոնտե, Էնդրյու Լոուրենս, Քելլի Լինչ, Մարգարեթ Էյվերի, Մայքլ Բիչ, Ռոբերտ Գոսսետ, Շերիլ Լի Ռալֆ, Թոմ Բաուեր, Andrew Lawrence?[2], Թոմ Ռայթ[2], Carrie Snodgress?[2], Սեթ Գրին[2], Ալեքսիս Արքեթ[2], Լոուրենս Բենդեր[2], Ուիլլի Ս. Քարփենթեր[2], Թոմ Բերրի[2], Բերթ Ռեմսեն[2] և Janet Hubert?[2] |
Օպերատոր | Ուիլլի Կուրանտ |
Երաժշտություն | Հովարդ Շոր |
Տևողություն | 89 րոպե |
Սպիտակ մարդու բեռը (անգլ.՝ White Man's Burden), 1995 թվականի կինոֆիլմ։ Ֆիլմը սոցիալական ֆանտաստիկա է այլընտրանքային Ամերիկայում տիրող ռասիզմի մասին, որտեղ սևամորթ և սպիտակամորթ ամերիկացիները փոխել են իրենց մշակութային դերերը։ Ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորը Դեսմոնդ Նականոն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուժեն հիմնված է ռասայական խտրականության վրա, սակայն հակառակ կարգով։ Շարքային ծառայող Լուիսը (սպիտակամորթ, որին մարմնավորել է Ջոն Տրավոլտան) հանկարծ ազատվում է աշխատանքից իր ղեկավարի՝ աֆրոամերիկացի Թադեուշ Թոմասի (դերը կատարել է Հարրի Բելաֆոնտեն) քմահաճույքի պատճառով, որը պնդում է, թե «սպիտակամորթները գենետիկորեն ցածր են մեզնից»։ Նա ունի ընտանիք, որին պետք է կերակրել, վճարել բնակարանի համար, թեկուզ սարսափելի պայմաններում (ինքնատիպ գետտո ուրբանիստական քաղաքում) և նույնիսկ կորցնելով «վերջին կտոր հացը»։ Նրան մնում է միայն հուսահատվել և պատանդ վերցնել ղեկավարին՝ հույս ունենալով նրա համար փրկագին ստանալ։
Ի վերջո նրան հաջողվում է ազդել Թոմասի խղճի վրա, բայց նա իր սխալները գիտակցում է շատ ուշ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոն Տրավոլտա — Լուիս Պինոկ
- Հարրի Բելաֆոնտե — Թադուշ Թովմաս
- Քելլի Լիննչ — Մարշա Պինոկ
- Մարգարետ Էյվերի — Մեգան Թովմաս
- Թոմ Բաուեռ — Սթենլի
- Էնդրյու Լոուրենս — Դոննի Պինոկ
- Բամպեր Ռոբինսոն — Մարտին
- Թոմ Ռայթ — Լայոնել
- Շերիլ Լի Ռաֆ — Ռոբերտա
- Ջուդիթ Դրեյք — Դորոթի
Կարգախոս
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ճշմարտության և անարդարության աշխարհում արդարությունը հազվադեպ է լինում սև կամ սպիտակ»։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ստացել է բացասական արձագանքներ քննադատների կողմից[3][4][5][6]։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 24% վարկանիշ 33 գրախոսությունների հիման վրա։
Ֆիլմը շահույթի տեսանկյունից հաջողություն չի ունեցել, սակայն փոքր բյուջեով ստեղծված լինելու շնորհիվ ֆինանսական կորուստները նույնպես նվազագույն են եղել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0114928/
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Mathews, Jack (1995 թ․ դեկտեմբերի 1). «MOVIE REVIEW : Racial Role Reversal in 'White Man's Burden'». Los Angeles Times. LATimes.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Hicks, Chris (1995 թ․ դեկտեմբերի 5). «Film review: White Man's Burden». Deseret News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ LaSalle, Mick (1995 թ․ դեկտեմբերի 1). «FILM REVIEW - Blacks Have the Power In `White Man's Burden'». SFGate.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Ebert, Roger (1995 թ․ դեկտեմբերի 1). «White Man's Burden». SunTimes.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սպիտակ մարդու բեռը (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|